Կարևոր իրադարձություններ

ՌԴ-ում գտնվող ՀՀ քաղաքացին փորձել է Հայաստան ուղարկել «մեթադոն» և «կոկաին» տեսակի թմրամիջոցներ, սղոցի մեջ պատրաստված թաքստոցում ․ ԱԱԾ

10 Փետրվար, 2020 10:31
ՌԴ-ում գտնվող ՀՀ քաղաքացին փորձել է Հայաստան ուղարկել «մեթադոն» և «կոկաին» տեսակի թմրամիջոցներ, սղոցի մեջ պատրաստված թաքստոցում ․ ԱԱԾ

Բացահայտել է առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի ներկրման հերթական դեպքը։ Այս մասին հայտնում են ԱԱԾ լրատվական ծառայությունից։ 

Ստացված փաստական տվյալների համաձայն` Ռուսաստանի Դաշնությունում գտնվող ՀՀ քաղաքացին, Երևանում բնակվող 2 ծանոթի պատվերով ապօրինի ձեռք  է բերել առանձնապես խոշոր չափերով «մեթադոն» և «կոկաին» տեսակի թմրամիջոցներ, որոնք տեղադրել է էլեկտրական սղոցի մեջ պատրաստված թաքստոցում և 2020թ. հունվարի 25-ին Մոսկվա քաղաքում պայուսակով փոխանցել է դեպի Հայաստան բեռնափոխադրմամբ զբաղվող միկրոավտոբուսի վարորդին՝ տրամադրելով նրան գնորդների հեռախոսահամարները։ Արդյունքում՝ թմրամիջոցների հիշյալ խմբաքանակը մաքսային հսկողությունից թաքցնելով, 2020թ. փետրվարի 3-ին «Բագրատաշեն» սահմանային անցակետով ներկրվել է Հայաստանի Հանրապետություն, իսկ թմրամիջոցի պատվիրատուները, ՀՀ ԱԱԾ օպերատիվ ստորաբաժանումների հսկողության ներքո փետրվարի 3-ին ստանալով ուղեբեռը, այն ապօրինի փոխադրել են իրենց կողմից որպես հավաքատեղի օգտագործվող տարածք, որից հետո բերման են ենթարկվել և ձերբակալվել։

ԾանուցումԵնթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղքանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգովդատարանիօրինական ուժի մեջ մտած դատավճռով։

 

Լրահոս

Դիտել ավելին