Կարևոր իրադարձություններ

Ադրբեջանում այսօր խորհրդարանական արտահերթ ընտրություններ են անցկացվում

09 Փետրվար, 2020 10:37
Ադրբեջանում այսօր խորհրդարանական արտահերթ ընտրություններ են անցկացվում
Ադրբեջանում խորհրդարանական արտահերթ ընտրություններին քվեարկելու համար ընտրատեղամասերը բացվել են տեղական ժամանակով առավոտյան ժամը 8.00-ին:

125 ընտրատեղամասերում քվեարկելու է ավելի քան 5 միլիոն քաղաքացի: 125 մանդատի համար ավելի քան 1.3 հազար թեկնածու է պայքարում: 

Ըստ Ադրբեջանի օրենսդրության՝ մասնակցության նվազագույն շեմ սահմանված չէ, ուստի ընտրություններն ամեն դեպքում կայացած կճանաչվեն:

Ավելի վաղ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը գրանցել էր ավելի քան 850 միջազգային դիտորդի:

Ընտրություններին հավատարմագրված տեղական դիտորդների թիվը կազմում է ավելի քան 65 հազար: Երկրում գործող 19 կուսակցություններ, այդ թվում՝ իշխող «Նոր Ադրբեջանը», միացել են ընտրապայքարին:

Ընտրատեղամասերը կաշխատեն մինչև 19.00-ը: Արտերկրում քվեարկել, ըստ օրենքի, չի նախատեսվում: Կենտրոնական ընտրական հանձնաժողովը պլանավորում է հրապարակել ընտրության նախնական արդյունքները քվեարկության օրվան հաջորդող գիշերը:
 

Լրահոս

Դիտել ավելին