Կարևոր իրադարձություններ

Մեծ ահաբեկչություն Թաիլանդում. Կան 20-ից ավելի զոհեր

09 Փետրվար, 2020 10:35
Մեծ ահաբեկչություն Թաիլանդում. Կան 20-ից ավելի զոհեր

Արտակարգ  իրավիճակ է ստեղծվել Թաիլանդի հյուսիս-արևելյան շրջանում: Ինչպես հայտնում է arevelk.am-ը, բանակի զինվորական Չաքրափանթ Թհոման կրակ է բացել փողոցն անցնող անցորդների վրա՝ սպանելով 20 մարդու:

Ավելի ուշ տղամարդը մուտք է գործել Նախուն-Ռաթչասինա  քաղաքի Terminal 21 առևտրի կենտրոն և շարունակել է կրակահերթն՝ այնտեղ ևս սպանելով 2 մարդու:

Դեպքին զուգահեռ Թաիլանդի իրավապահները մեծ ջանքեր են գործադրել կենտրոնում գտնվող հարյուրավոր քաղաքացիներին փրկելու համար:

Ոստիկանության մոտ կանգնած աղբյուրը չի բացառել, որ հանցագործը հոգեկան խնդիրներ ունի:

 

Լրահոս

Դիտել ավելին