Կարևոր իրադարձություններ

Որսորդական սարքավորումներ ռազմականի փոխարե՞ն․ ինչ հետևանքներ կունենար ORSIS-ի հետ գործարքը ՀՀ ԶՈՒ-ի համար.Инфотека24

08 Փետրվար, 2020 19:29
Որսորդական սարքավորումներ ռազմականի փոխարե՞ն․ ինչ հետևանքներ կունենար ORSIS-ի հետ գործարքը ՀՀ ԶՈՒ-ի համար.Инфотека24
Ռուսական ORSIS զենք մատակարարող ընկերության և Հայաստանի պաշտպանության նախարարության միջև չեղարկված մրցույթի շուրջ սկանդալին, կողմերի բացատրություններին և փաստարկներին InfoPort-ը անդրադարձել է արդեն իր նախկին նյութերում՝ խոստանալով այսուհետ ևս ուշադրության կենտրոնում պահել ազգային անվտանգության նշանակության այս գործը:
 
Միմյանց նկատմամբ շարունակվող դատական հայցերի ու մեղադրանքների ֆոնին InfoPort-ը որոշել է սեփական հետաքննությունն անցկացնել և հասկանալ, թե ով է այս խճճված պատմության մեջ ճիշտ, ով մեղավոր, չէ որ հարցը անմիջականորեն առնչվում է հայ զինվորների կյանքին և անվտանգությանը։
 
Ավելի վաղ, հղում անելով ինֆորիմրացված աղբյուրներին, մենք արդեն գրել էինք, որ մրցույթի ձախողման իրական պատճառը եղել է այն, որ ORSIS-ը մարտական ջերմատեսիլ նշանառության սարքերի փոխարեն փորձել է հայկական կողմին մատակարարել այդ սարքերի որսորդական անալոգները՝ HUNTER-ը շուկայականից շատ ավելի բարձր գներով: Հասկանալու համար, թե ինչ սարքեր են դրանք, որքանով են դրանց պարամետրերը տարբերվում մարտական անալոգներից և ինչ հետևանքներ կարող էր ունենալ դրանց օգտագործումը մարտական նպատակներով մեր մոսկովյան թղթակիցը շրջեց մի քանի մասնագիտացված խանութներով՝ սեփական հետաքննությունը անց կացնելու նպատակով: Եվ այսպես...մոսկովյան մասնագիտացված խանութներում Dedal-T2.380 Venator ջերմատեսիլ սարքերը, որոնք HUNTER-ի արդիականացված անալոգներն են, արժեն 330.000 ռուբլի։ Նշենք, որ HUNTER-ն արդեն համարվում է հնացած մոդել և չի վաճառվում ռուսական մասնագիտացված խանութներում, կամ դրանք կարելի է գտնել շատ հազվադեպ։ Այդ իսկ պատճառով մենք ուսումնասիրեցինք դրա արդիականացված անալոգը: Նման սարքերի վրա հեռաչափերը համարվում են լրացուցիչ օպցիա, սակայն գինը զգալիորեն բարձրացնում են:
 
Ինչպես InfoPort-ի թղթակցի հետ զրույցում պարզաբանել Է ORSIS-ի հետ միևնույն ռազմական հոլդինգի մեջ մտնող Dedal ընկերության մոսկովյան գրասենյակի փորձագետ Կ.Մ.-ն (ամբողջական անունը չենք նշում զրուցակցի խնդրանքով), այդ երկու սարքերը՝ Hunter-ը և Dedal-T2. 380 Venator-ը ըստ պարամետրերի և գնի անալոգներ են: Փորձագետի խոսքով ՝ այդ սարքերի ամենակարևոր պարամետրը պիքսելներն են՝ երկուցի դեպքում էլ դրանք կազմում են 388x288։
 
 
Ըստ լրատվամիջոցներում տեղ գտած լուրերի ՝ ամբողջ գործարքների  հետևում կանգնած են հայ գնդապետներ՝ Գևորգ Մանուկյանը և Արթուր Գալստյանը,ովքեր ժամանակին հիմնել են «Հայ Դուստր» ORSIS ընկերությունը և չարահշահելով իրենց պաշտոնական դիրքը՝ «հովանավորել» են տարբեր գործարքներ,սակայն վերջին աղմկահարույց դեպքերից հետո,նրանք դադարեցրեցին իրենց համագործակցությունը  ընկերության հետ և նրանց բաժնեմասերն անցավ այլ բաժնետերերի:Ուշագրավ  է,որ մինչ օրս Մանուկյանն ու Գալստյանը շարունակում են ծառայել ՀՀ ԶՈՒ-ում:
 
Մանրամասները՝ Инфотека24-ում
 

Լրահոս

Դիտել ավելին