Կարևոր իրադարձություններ

350 գրամից ավելի թմրամիջոցի նմանվող զանգված, մարիխուանա. ոստիկանները 2 քաղաքացիների մոտ թմրամիջոցիներ են հայտնաբերել

06 Փետրվար, 2020 23:44
350 գրամից ավելի թմրամիջոցի նմանվող զանգված, մարիխուանա. ոստիկանները 2 քաղաքացիների մոտ  թմրամիջոցիներ են հայտնաբերել

Կենտրոնականի քրեական հետախույզները թմրամիջոցներ են հայտնաբերել։ Այս մասին հայտնում են ոստիկանության լրատվական ծառայությունից։

Հարուցված քրեական գործի շրջանակներում ձեռք բերված օպերատիվ տվյալների հիման վրա ոստիկանության Կենտրոնական բաժնի քրեական հետախույզները, դատարանի որոշմամբ, փետրվարի 5-ին խուզարկել են Երևանի բնակիչ, 36-ամյա մի տղամարդու բնակարանը՝ հայտնաբերելով մարիխուանայի նմանվող զանգված, դեղնականաչավուն հետքերով սրվակ, կաթուցիչներ ու տարբեր քաշերով կանեփի սերմեր։ Տանտերը բերման ենթարկվեց ու ձերբակալվեց։ 

Օպերատիվ-հետախուզական միջոցառումները շարունակվեցին։ Արդյունքում՝ Կենտրոնականի քրեական հետախույզները փաստական տվյալներ ձեռք բերեցին, որ Էջմիածնում բնակվող, 26-ամյա մի օտարերկրացի թմրանյութ է պահում, որը պետք է իրացներ ձերբակալվածին։ Նույն օրը հայտնաբերվեց ու բերման ենթարկվեց նաև օտարերկրացին։

Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվեց սփայսի նմանվող սպիտակ փոշենման զանգված՝ 9 գրամից ավելի քաշով։ Նա ևս ձերբակալվեց։ Քրեական գործի շրջանակներում խուզարկվեց նաև երիտասարդի բնակարանը։ Հայտնաբերվեցին ընդհանուր 350 գրամից ավելի թմրամիջոցի նմանվող սպիտակ փոշենման զանգվածներ, յուրահատուկ հոտով հեղուկներով տարաներ, էլեկտրական կշեռքներ և այլն։ 

 

Լրահոս

Դիտել ավելին