Կարևոր իրադարձություններ

Այսօր ԱԺ արտահերթ նիստ կգումարվի

06 Փետրվար, 2020 10:12
Այսօր ԱԺ արտահերթ նիստ կգումարվի

Փետրվարի 5-ին ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը որոշում է ստորագրել.

«Հիմք ընդունելով 2020 թվականի փետրվարի 6-ին՝ ժամը 11.00-ին, Ազգային ժողովի արտահերթ նիստ գումարելու վերաբերյալ Ազգային ժողովի պատգամավորների նախաձեռնությունը և Ազգային ժողովի խորհրդի 2020 թվականի փետրվարի 5-ի ԱԺԽՈ-007-Լ և ԱԺԽՈ-008-Լ որոշումները, առաջնորդվելով Սահմանադրության 100-րդ հոդվածի 1-ին մասով և «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 41-րդ հոդվածի 8-րդ մասի 2-րդ կետով՝ 2020 թվականի փետրվարի 6-ին՝ ժամը 11.00-ին, գումարել Ազգային ժողովի արտահերթ նիստ՝ նախաձեռնողի սահմանած հետեւյալ օրակարգով.

1.«Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին», «Հանրաքվեի մասին» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» և «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթ (Պ-457-30.01.2020-ՊԻ-011/0) (առաջին ընթերցում),

2.«Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին», «Հանրաքվեի մասին» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» և «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթ (Պ-457-30.01.2020-ՊԻ-011/0) (երկրորդ ընթերցում),

3.Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխության նախագիծ (առաջին ընթերցում) (Պ-469-05.02.2020-ՊԻ-010/0)»:

 
 
 

Լրահոս

Դիտել ավելին