Կարևոր իրադարձություններ

Ագարակ համայնքում տեղի կունենան համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություններ

05 Փետրվար, 2020 21:57
Ագարակ համայնքում տեղի կունենան համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություններ

Արագածոտնի մարզի Ագարակ համայնքում 2020 թվականի մարտի 15-ին տեղի կունենան համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություններ: Այդ մասին որոշման նախագիծն ընդգրկված է կառավարության փետրվարի 6-ի նիստի օրակարգում:

Վահան Խաչատրյանն համայնքի ղեկավարի պաշտոնում ընտրվել էր 2016 թվականի սեպտեմբերի 18-ին կայացած ընտրության արդյունքում:

«Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքով, այն է՝ համայնքի ղեկավարի կողմից 2019թ. դեկտեմբերի 26-ին հրաժարականի դիմում ներկայացնելու, դեկտեմբերի 26-ին Ագարակ համայնքի ավագանին կազմել է համայնքի ղեկավարի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու մասին արձանագրություն:

 

 

Լրահոս

Դիտել ավելին