Կարևոր իրադարձություններ

Արմեն Սարգսյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի նախագահին․ քննարկվել է համատեղ իրականացվող ծրագրերի ընթացքը

05 Փետրվար, 2020 20:28
Արմեն Սարգսյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի նախագահին․ քննարկվել է համատեղ իրականացվող ծրագրերի ընթացքը

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) հայաստանյան գրասենյակի տնօրեն Պաոլո Սպանտիգատին: Այս մասին հայտնում են նախագահի լրատվական ծառայությունից։

Հանդիպմանն անդրադարձ է եղել Ասիական զարգացման բանկի հետ համագործակցությանը, Հայաստանում իրականացվող համատեղ ծրագրերի ընթացքին ու ռազմավարությանը, Հայաստանի տնտեսական զարգացման միտումներին:

Հանդիպման շրջանակում նախագահ Սարգսյանը ներկայացրել է ATOM (Advanced Tomorrow) նախագահական նախաձեռնությունը՝ նշելով, որ այն ուղղված է Հայաստանում նորագույն տեխնոլոգիաների ու գիտության զարգացմանը և որի նպատակներից մեկը մեր երկրում համաշխարհային առաջատար տեխնոլոգիական ընկերությունների ներկայություն ապահովելն է:

 

 

Լրահոս

Դիտել ավելին