Կարևոր իրադարձություններ

Ուժեղ քամու հետեւանքով ծառն ընկել է Բերդ քաղաքի ԲԿ-ի տանիքին. ԱԻՆ

04 Փետրվար, 2020 16:50
Ուժեղ քամու հետեւանքով ծառն ընկել է Բերդ քաղաքի ԲԿ-ի տանիքին. ԱԻՆ

ԱԻՆ լրատվական ծառայությունը տեղեկացնում է, որ փետրվարի 4-ին, ժամը 11:58-ին 911 ահազանգման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Բերդ քաղաքում ծառն ուժեղ քամու հետևանքով ընկել է Բերդի ԲԿ-ի տանիքին: 

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Բերդի ԲԿ-ի տարածքում գտնվող ծառը քամու հետևանքով ընկել է և վնասել հիվանդանոցի տանիքի թիթեղյա ծածկի (մոտ 400 քմ) մոտ 3 քմ հատվածը:

Նշվում է, որ փրկարարներն ընկած ծառը մասնատել և հեռացրել են տանիքից:

 

 

Լրահոս

Դիտել ավելին