Կարևոր իրադարձություններ

Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը կայցելի Հաագա

03 Փետրվար, 2020 18:17
Հեղինակ՝ Նիդերլանդներում ՀՀ դեսպանություն
Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը կայցելի Հաագա

ՀՀ արդարադատության նախարարը կայցելի Հաագա: Այդ մասին տեղեկացնում է Նիդերլանդներում ՀՀ դեսպանության ֆեյսբուքյան պաշտոնական էջը:

«Փետրվարի 4-7-ը ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը աշխատանքային այցելություն կկատարի Հաագա։

Այցելության ընթացքում նախարար Բադասյանը հանդիպում կունենա Նիդերլանդների արդարադատության և անվտանգության նախարար Ֆերդինանդ Խրապենհաուսի հետ։

Նախատեսված են Ռուաստամ Բադասյանի հանդիպումները Եվրաջասթի տնօրեն Լադիսլավ Համրանի և Եվրապոլի գործադիր տնօրեն Քաթերին դը Բոլի հետ։

Նախարար Բադասյանը կհյուրընկալվի Խաղաղության պալատում, ուր հանդիպում կունենա Արդարադատության միջազգային դատարանի գլխավոր քարտուղար Ֆիլիպ Գոտյեի հետ։

Հաագայում Ռուստամ Բադասյանը՝ Նիդերլանդների հելսինկյան կոմիտեի կենտրոնակայանում դատաիրավական բարեփոխումների փորձի մասին քննարկում կունենա ոլորտի հեղինակավոր փորձագետների հետ»,- գրված է գրառման մեջ:

 

Լրահոս

Դիտել ավելին