Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    476,5
    480

  • EUR

    518,5
    526,5

  • RUB

    7,21
    7,41

Կարևոր իրադարձություններ

ԱՀԿ-ի ղեկավարը երկրներին կոչ Է արել ձեռնպահ մնալ Չինաստան ուղեւորությունների սահմանափակումից

03 Փետրվար, 2020 17:01
ԱՀԿ-ի ղեկավարը երկրներին կոչ Է արել ձեռնպահ մնալ Չինաստան ուղեւորությունների սահմանափակումից

Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) գլխավոր տնօրեն Թեդրոս Ադանոմ Գեբրեյեսուսը երկրներին կոչ Է արել ձեռնպահ մնալ այնպիսի միջոցառումներից, որոնք առանց պատշաճ հիմքերի Չինաստան ուղեւորությունները եւ այդ երկրի հետ առեւտուրը սահմանափակում են 2019-nCoV կորոնավիրուսի բռնկման պատճառով:

Փետրվարի 3-ին Ժնեւում ելույթ ունենալով ԱՀԿ-ի գործադիր կոմիտեի 146-րդ նստաշրջանում, նա նշել Է, որ կորոնավիրուսի դեմ պայքարում ՉԺՀ-ի գործողությունները թույլ են տվել դանդաղեցնել դրա տարածումն աշխարհում: ԱՀԿ-ի ղեկավարի խոսքով՝ անհրաժեշտություն չկա «անհարկի միջամտել ճանապարհորդություններին ու առեւտրին»:

Գլխավոր տնօրենն ընդգծել Է, որ Չինաստանի ջանքերի շնորհիվ հիվանդության դեպքերի թիվն այդ երկրի սահմաններից դուրս մեծ չԷ, եւ հիվանդությունը տարածվում Է «նվազագույն չափով ու դանդաղորեն»: Ներկայում հիվանդության 151 դեպք Է գրանցված 23 երկրում: Նա կոչ Է արել պայքարել կորոնավիրուսի բռնկման կապակցությամբ ստահոդ լուրերի ու չստուգված տեղեկատվության տարածման դեմ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին