Կարևոր իրադարձություններ

Բացահայտվել է դիվանագիտական ներկայացուցչությանը պատկանող «Մերսեդեսից» կատարված գողությունը

03 Փետրվար, 2020 14:03
Բացահայտվել է դիվանագիտական ներկայացուցչությանը պատկանող «Մերսեդեսից» կատարված գողությունը

Փետրվարի 2-ի գիշերը ոստիկանության Կենտրոնական բաժնում հաղորդում է ստացվել, որ մայրաքաղաքի Թումանյան փողոցում գողացել են Հայաստանում օտարերկրյա դիվանագիտական ներկայացուցչություններից մեկի հաշվեկշռում գտնվող «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի կողային հայելիները։

Վարորդից հաղորդում ընդունելուն պես ոստիկանության Կենտրոնական բաժնի քրեական հետախույզները օպերատիվ միջոցառումներ են իրականացրել։ 

Ժամերի ընթացքում հայտնի է դարձել կասկածվողի ինքնությունն ու գտնվելու վայրը։ Երևանի բնակիչ, 22-ամյա երիտասարդը լուսադեմին Հյուսիսային պողոտայում հայտնաբերվել ու բերման է ենթարկվել ոստիկանության Կենտրոնական բաժին։ Հետագա միջոցառումներով հայտնաբերվել են նաև դեսպանի մեքենայից գողացված հայելիները։

Դեպքի հանգամանքները պարզվում են, քննությունը շարունակվում է։

 

 

Լրահոս

Դիտել ավելին