Կարևոր իրադարձություններ

Քաղաքի սրտում գտնվող պատմական շենքը նվիրել են Բակո Սահակյանի քարոզչական թիմի անդամներին. Հայկ Խանումյան

02 Փետրվար, 2020 09:19
Հեղինակ՝ Հայկ Խանումյան
Քաղաքի սրտում գտնվող պատմական շենքը նվիրել են Բակո Սահակյանի քարոզչական թիմի անդամներին. Հայկ Խանումյան

Արցախի ԱԺ պատգամավոր Հայկ Խանումյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.

«Վերջերս մի հարցում էի ուղարկել պետնախարար Գ.Մարտիրոսյանին՝ պարզելու Ստեփանակերտի ամենահայտնի շենքերից մեկի՝ Երաժշտական դպրոցի ճակատագիրը: Պարզվեց դեռ 2015թ. հոկտեմբերին Ստեփանակերտ քաղաքի ավագանին այս շենքը անվարձահատույց նվիրել է Մեդիատոն ՍՊԸ-ին, որի բաժնետերեր են հանդիսանում Հանրային հեռուստատեսության տնօրեն Մերի Դավթյանը և Բակո Սահակյանի անձնական օպերատոր Մհեր Մկրտչյանը:

Թե ինչո՞ւ են նախկին քաղաքապետ Սուրեն Գրիգորյանը և քաղաքի նախկին ավագանին քաղաքի սրտում գտնվող պատմական շենքը նվիրել Բակո Սահակյանի քարոզչական թիմի անդամներին՝ թողնում եմ ձեր դատին»:

 

 

Լրահոս

Դիտել ավելին