Կարևոր իրադարձություններ

Մահացել է Ասկերանի քաղաքապետ Սամվել Աղաջանյանը

01 Փետրվար, 2020 22:10
Հեղինակ՝ Արայիկ Հարությունյան
Մահացել է Ասկերանի քաղաքապետ Սամվել Աղաջանյանը

Քիչ առաջ ստացա Ասկերանի քաղաքապետ, Արցախի ազատամարտիկների միության Ասկերանի տարածքային միավորման ղեկավար, իմ կուսակցական և մտերիմ ընկեր Սամվել Աղաջանյանի անժամանակ մահվան ցնցող բոթը:

Ծանր ու դժվարին կյանքի ուղի է անցել Սամվելը, բայց դրանից նա չի կորցրել կենսասիրությունն ու շրջապատի հանդեպ սրտացավությունը: Նա հայրենիքի անձնվեր զինվոր էր և վայելում էր իրեն ճանաչողների սերն ու հարգանքը:

Վշտակցում եմ հարազատներին...

 

 

Լրահոս

Դիտել ավելին