Կարևոր իրադարձություններ

Արցախի քրեական օլիգարխիան փրփուրներից է բռնվում․ Ալեքսանդր Քանանյան

29 Հունվար, 2020 18:19
Հեղինակ՝ Ալեքսանդր Քանանյան
Արցախի քրեական օլիգարխիան փրփուրներից է բռնվում․ Ալեքսանդր Քանանյան

Ալեքսանդր Քանանեանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Արցախի մարզպետ Բակո Սահակեանն իր հետ Քարվաճառ է բերել Արցախի ոստիկանապետ Լեւոն Մնացականեանին, Անվտանգութեան Խորհրդի քարտուղար Արշաւիր Ղարամեանին, պետնախարար Գրիգորի Մարտիրոսեանին, Կրթութեան նախարար Նարինէ Աղաբալեանին եւ այլ պաշտաւնատար անձանց։ Գումարուել է Քարվաճառի շրջանի վարչակազմի փակ նիստ, որի ընթացքում վաղեմի սովորութեան համաձայն համայնքների ղեկավարներին եւ տեղի ուժային կառոյցներին կը յանձնարարուի բոլոր հնարաւոր բռնաճնշումներով կասեցնել ապաւրինի փոքր ՀԷԿ֊աշինութեան դէմ բնակչութեան աւր ըստ աւրէ աճող դիմադրութիւնը։

Երեկուանից Քարվաճառի եւ Քաշաթաղի շրջանում, ինչպէս նաեւ Ստեփանակերտում սկսուել է ստորագրահաւաք՝ իմ առաջադրած պահանջներին սատարելու համար։ Ամենաբարձր մակարդակով փորձ է արուում ահաբեկել դասադուլի մասին յայտարարած Քարվաճառի միջնակարգ դպրոցի աւագ դասարանների աշակերտութեանը։ Աշակերտութիւնը փայլուն դիմադրում է։ Արցախի քրէական ոլիգարխիան փրփուրներից է բռնուում»։

 

Լրահոս

Դիտել ավելին