Կարևոր իրադարձություններ

Ի՞նչ տեղեկություններ է հաղորդել Սեյրան Օհանյանը ԱԺ հանձնաժողովին

29 Հունվար, 2020 17:20
Ի՞նչ տեղեկություններ է հաղորդել Սեյրան Օհանյանը ԱԺ հանձնաժողովին

ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը Ապրիլյան պատերազմի քննիչ հանձնաժողովի նիստից հետո լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց, որ շուրջ 3,5 ժամ աշխատեցին:

«Քանի որ հիմա պահեստազորում եմ, այդքան լարված, բայց համատեղ քննարկման, հաճելի աշխատանքի տպավորություն վաղուց չէի ստացել»,- ասաց նա:

Հարցին՝ ի՞նչ է քննարկվել նիստում, Օհանյանը պատասխանեց.

«Որոշակի տեղեկություններ լրացվեցին տարբեր օղակներում՝ ռազմաքաղաքական, օպերատիվ-մարտավարական և մարտավարական օղակներում, որ հետագայում հիմք պետք է հանդիսանան հանձնաժողովի աշխատանքի համար»:

Նախկին նախարարը նաև տեղեկացրեց՝ հանձնաժողովի աշխատանքի մեծ մասը հետագայում պետք է փոխանցվի ՊՆ-ին, և հանձնաժողովի փորձագետների ու նախագահի հետ միասին այդ ուղղությամբ համապատասխան աշխատանքներ պիտի տանեն:

 

Լրահոս

Դիտել ավելին