Կարևոր իրադարձություններ

Գյումրիի դպրոցում հայտնաբերված ժամկետանց սննդամթերքը ոչնչացվել է. Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին

29 Հունվար, 2020 14:50
Գյումրիի դպրոցում հայտնաբերված ժամկետանց սննդամթերքը ոչնչացվել է. Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի մասնագետները Շիրակի մարզի հանրակրթական հաստատություններում անցկացվող վերահսկողական միջոցառումների շրջանակում, դիտարկում են իրականացրել Գյումրի քաղաքի Պարույր Սևակի անվան թիվ 18 հիմնական դպրոցի խոհանոցում: Այս մասին հայտնում է Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի տեղեկատվության և հասարակայնության բաժինը:

Արդյունքում հայտնաբերվել է պիտանիության ժամկետն անցած 208 ձու և առանց հայերեն մակնշման կրկնակի սառեցված 4 հավ: Խախտումներով սննդամթերքը տեղում ոչնչացվել է:
 

Լրահոս

Դիտել ավելին