Կարևոր իրադարձություններ

Չինաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 6000-ի

29 Հունվար, 2020 10:13
Չինաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 6000-ի

Ատիպիկ թոքաբորբ առաջացնող նոր կորոնավիրուսով վարակվածների թիվը Չինաստանում հասել է 6000-ի։ Միայն վերջին 1 օրում գրանցվել է մահվան 26 դեպք։ Ընդհանուր առմամբ, զոհերի թիվը հասել է 132-ի, որից 125-ը բաժին է ընկել Հուբեյ նահանգին։ Այս մասին հայտնում է «Интерфакс»-ը՝ հղում անելով Չինաստանի առողջապահական մարմիններին։

2019-nCoV վիրուսն արդեն հայտնվել է Ավստրալիայի, Հարավային Կորեայի, Նեպալի, Մալայզիայի, Ճապոնիայի, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և Կանադայի տարածքում։

 

 
 
 

Լրահոս

Դիտել ավելին