Կարևոր իրադարձություններ

Հորդորել ենք մանդատը վայր դնել. Հենրիկ Հարթենյանի լիազորությունների հարցը քննարկելու հարցով նիստն ավարտվել է

27 Հունվար, 2020 15:24
Հորդորել ենք մանդատը վայր դնել. Հենրիկ Հարթենյանի լիազորությունների հարցը քննարկելու հարցով նիստն ավարտվել է

Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցությունն այսօր Երևանի քաղաքապետարանում արտահերթ նիստ է հրավիրել, որի ընթացքում քննարկել է ավագանու անդամ Հենրիկ Հարթենյանի  լիազորությունները դադարեցնելու մասին հարցը:

Հիշեցնենք, որ երեկ ավագանու անդամը ֆեյսբուքյան գրառում էր կատարել ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի ազգականի ֆեյսբուքյան էջի վրա հրավիրելով հետևորդների ուշադրությունը: Մոտ երկու ժամ տևած նիստից հետո լրագրողների հարցերին է պատասխանել խմբակցության ղեկավար Սուրեն Էյրամջյանը:

Նա պատճառների մասին նախընտրել է չխոսել, ասել է հետևյալը.

«Թույլ տվեք պատճառների մասին չբարձրաձայնեմ, ի վերջո, դա չի կարևորը, այլ եղելությունը: Արվածը կարող է թյուրիմացության հետևանք լինել, բայց ունենք այն, ինչ ունենք, որը մեզ համար ընդունելի չէր»:

Նշել է, որ նիստը երկար է տևել, որովհետև խմբակցությունում բոլորն էլ ցանկություն են ունեցել արտահայտվելու:

«Իսկ շտապողականություն ցուցաբերելը ճիշտ չէ»,- հավելել է նա:

Իսկ թե ինչ խոսք է եղել մանդատը վայր դնելու մասին, ընդգծել է.

«Քննարկման ընթացքում հորդորել ենք մանդատը վայր դնել»:

Էյրամջյանը ոչ վստահաբար, բայց հայտնել է նաև, որ ֆեյսբուքյան էջը, որով կիսվել էր Հարթենյանը, Հրայր Թովմասյանի աղջկանը չէ:

 

Լրահոս

Դիտել ավելին