Կարևոր իրադարձություններ

Իրանցի զինվորականները Ռոհանիից թաքցրել են ինքնաթիռը խոցելու փաստը․ NY Times

27 Հունվար, 2020 14:33
Իրանցի զինվորականները Ռոհանիից թաքցրել են ինքնաթիռը խոցելու փաստը․ NY Times

Իրանի զինվորականների կողմից ուկրաինական ուղևորատար ինքնաթիռի խոցման օրերին Հասան Ռոհանին սպառնացել է հրաժարական տալ նախագահի պաշտոնից։ Այս մասին տեղեկություններ է ստացել ամերիկյան NY Times թերթը։

Լրատվամիջոցը համադրել է այդ օրերին ստացված իրարամերժ տվյալներն ու վերականգնել իրադարձությունների ժամանակագրությունը։ Պարզվում է՝ իրանցի զինվորականները միջադեպից հետո երեք օր նախագահից թաքցրել են ինքնաթիռը խոցելու պահը, հերքել են, որ իրենք կապ ունեն աղետի հետ։

Հետաքննության համաձայն՝ աղետի օրը Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի սպաները հերթապահություն են իրականացրել, երբ նկատել են օդային օբյեկտը։ Հրեթապահը, սակայն, չի կարողացել կապվել իր հրամանատարության հետ ու ստիպված է եղել ինքնուրույն որոշում ընդուննել՝ արձակել հրթիռ, թե ոչ։ Նա էլ որոշել է, որ դա ամերիկյան հրթիռ է ու հակահրթիռներ է արձակել։

Ավելի ուշ, երբ հրամանատարությունը իմացել է աղետի մասին, այդ մասին տեղյակ է պահել Իրանի զինվորական վերնախավին։ Այդ մասին տեղեկացվել են ԻՀՊԿ ղեկավարությունը և բանակի հրամանատարը։ ԻՀՊԿ-ն բանակից անկախ է ու ենթակա է միայն Իրանի հոգևոր առաջնորդին։ Գեներալները, ըստ այդմ, որոշել են քաղաքացիական ղեկավարությանը՝ կառավարությանը և նախագահին, չտեղեկացնել այդ մասին։ Բայց հոգևոր առաջնորդը, այնուամենայնիվ, իմացել է իրականությունը։

Այդ ընթացքում նախագահ Ռոուհանին ու նրա թիմը հերքել են զինվորականների կողմից ինքնաթիռը խոցելու մասին լուրերը։ Նրանք այդ ժամանակ նույնիսկ չէին կարողանում կապվել զինվորական ղեկավարության հետ․ վերջիններս ուղղակի չէին պատասխանում զանգերին։ Միջադեպից միայն երեք օր անց զինվորականները հատուկ ժողով են հրավիրել նախագահի մասնակցությամբ և պատմել եղելությունը։

Ռոուհանին պահանջել է անմիջապես հրապարակել աղետի իսկական պատմությունը, այլապես սպառնացել է հրաժարական տալ։ Եկել է հոգևոր առաջնորդի որոշումը՝ հրապարակել իրականությունը։ Դրանից հետո արդեն կազմվել են հայտնի երկու հայտարարությունները, որոնցով նախ զինվորականները, ապա նաև նախագահի աշխատակազմը խոստովանել են, որ իրանական կողմից արձակված հրթիռներն են եղել ավիաաղետի պատճառը։
 

Լրահոս

Դիտել ավելին