Կարևոր իրադարձություններ

Սեպտեմբերին օգոստոսի համեմատ ՀՀ սպառողական շուկայում արձանագրվել է 0.1% գնաճ

07 Հոկտեմբեր, 2015 15:38
Սեպտեմբերին օգոստոսի համեմատ ՀՀ սպառողական շուկայում արձանագրվել է 0.1% գնաճ

2015թ. սեպտեմբերին օգոստոսի համեմատ ՀՀ սպառողական շուկայում արձանագրվել է 0.1% գնաճ, ինչը հիմնականում պայմանավորվել է ոչ պարենային ապրանքների 0.6% գնաճով. ցուցանիշն այսօր հրապարակել է ինչի մասին հրապարակել է Ազգային վիճակագրական ծառայությունը: Համաձայն հրապարակման՝ պարենային ապրանքների (ներառյալ ոգելից խմիչք և ծխախոտ) գների և ծառայությունների սակագների ընդհանուր մակարդակը նախորդ ամսվա համեմատ մնացել է անփոփոխ: 2015թ. հունվար-սեպտեմբերին սպառողական գների միջին ամսական նվազումը կազմել է 0.2%, ինչը գերազանցել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համապատասխան ցուցանիշը (0.1% նվազում) 0.1 տոկոսային կետով: Հանրապետության դիտարկվող 6 քաղաքներում 2015թ. սեպտեմբերին օգոստոսի համեմատ սպառողական գներն աճել են 0.1-0.4%-ով, 3-ում գրանցվել է 0.2-0.1% գնանկում, իսկ երկուսում գների մակարդակը նախորդ ամսվա համեմատ մնացել է անփոփոխ: Մայրաքաղաքում սպառողական գները նախորդ ամսվա համեմատ աճել են 0.2%-ով:

 

Լրահոս

Դիտել ավելին