Կարևոր իրադարձություններ

Արքայազն Չարլզն այցելել է Բեթղեհեմի Սուրբ Ծննդյան տաճարի հայկական եկեղեցի

24 Հունվար, 2020 16:03
Արքայազն Չարլզն այցելել է Բեթղեհեմի Սուրբ Ծննդյան տաճարի հայկական եկեղեցի

Մեծ Բրիտանիայի արքայազն Չարլզը  հունվարի 24-ին այցելել է Բեթղեհեմի Սուրբ Ծննդյան տաճարի հայկական եկեղեցի: Նրան դիմավորել է  Երուսաղեմի Հայոց Պատրիարքության լուսարարապետ Գերշ. Տ. Սևան արքեպիսկոպոսՂարիբյանը: Այս մասին հայտնում է Երուսաղեմի հայոց պատրիարքարանի դիվանապետ Կորյուն վարդապետ Բաղդասարյանը:

Երուսաղեմի Հայոց պատրիարքության անունից լուսարարապետ սրբազանն արքայազն Չարլզինշնորհակալություն է հայտնել այցի համար, այն համարել է մեծ պատիվ և նվիրել է հայկական հախճապակյա ափսե: Սրբազան Հայրը արքայազնի հետ խոսել է նաև Սուրբ Երկրում հայկական ներկայության եւ իրականացվող առաքելության մասին:

Խոսելով հայ ժողովրդի պատմական անցյալի մասին՝  Սրբազանը Հայրը հիշել է նաև Հիտլերի հայտնի խոսքը՝ «Ո՞վ է հիշում հայերի ցեղասպանությունը» և հույս է հատնել, որ արդարությունը կհաղթանակի:

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին