Կարևոր իրադարձություններ

«Բելլաջիո» ռեստորանում կռիվ է եղել. միմյանց ուղղությամբ նետել են շշեր, բաժակներ, հայհոյել իրար

23 Հունվար, 2020 15:00
«Բելլաջիո» ռեստորանում կռիվ է եղել. միմյանց ուղղությամբ նետել են շշեր, բաժակներ, հայհոյել իրար

Հունվարի 21-ին, ժամը 23.45-ին, ոստիկանության Կենտրոնական բաժին հաղորդում էր ստացվել, որ «Բելլաջիո» ռեստորանային համալիրում կռիվ է:

Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 23.30-ին, նշված ռեստորանում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ մի խումբ տղամարդիկ փոխադարձ հարվածներ են հասցրել իրար, միմյանց ուղղությամբ նետել են ապակյա շշեր, բաժակներ, տևական ժամանակ հնչեցրել են հայհոյանքներ, բացահայտ անհարգալից վերաբերմունք են դրսեորել այլ հաճախորդների նկատմամբ և խաթարել ռեստորանային համալիրի աշխատակիցների բնականոն աշխատանքը:

ՀՀ ոստիկանության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ նախապատրաստվում են նյութեր:

 

Լրահոս

Դիտել ավելին