Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    476,5
    480

  • EUR

    513
    521

  • RUB

    7,4
    7,6

Կարևոր իրադարձություններ

Իտալացի պատգամավորը իր ելույթում անդրադարձել է Բաքվում հայերի ջարդերին

23 Հունվար, 2020 13:07
Իտալացի պատգամավորը իր ելույթում անդրադարձել է Բաքվում հայերի ջարդերին

Բաքվում հայերի ջարդերի 30-ամյակի կապակցությամբ Իտալիայի Պատգամավորների պալատում ելույթ է ունեցել պատգամավոր Ջուլիո Չենտեմերոն։ Իտալացի պատգամավորի ելույթը ներկայացնում ենք ստորև. 

«Ուղիղ 30 տարի առաջ՝ 1990թ. հունվարի 13-ից 19-ը, Բաքվում իրականացվեցին այնտեղ բնակվող հայերի կոտորած և տեղահանություն՝ ազգային պատկանելիության հիմքով: Ջարդերը կազմակերպվել էին Ադրբեջանի ժողովրդական ճակատի կողմից և հովանավորվել՝ տեղի իշխանությունների կողմից:

Չնայած 1988թ. Սումգայիթի իրադարձություններից հետո այդ նախկին խորհրդային հանրապետության տարածքում բնակվող հայերի մեծ մասը որոշել էր լքել իրենց տները, այնուամենայնիվ, 1990թ. սկզբին այնտեղ դեռևս բնակվում էին 35-40 հազար հայեր՝ շատ ավելի քիչ, քան 80-ականների վերջին արձանագրված 300 000 հայ բնակչությունը:

Ջարդերի զոհերի ստույգ թիվը հնարավոր չի եղել հաշվել, որովհետև տեղի իշխանությունները փորձում էին կոծկել փաստերը: Ըստ որոշ միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների` բռնությունների զոհ է դարձել ավելի քան 450 մարդ: Հազարավոր բնակիչներ կորցրել են իրենց ողջ գույքը, որոշ ականատեսների վկայությամբ այդ բռնարարքների զոհ են դարձել նաև բազմաթիվ հրեաներ, ռուսներ և այլ ազգերի ներկայացուցիչներ միայն այն պատճառով, որ արտաքնապես նման են եղել հայերի: Ջարդերից փրկվածները, որպես փախստականներ, ապաստանել են աշխարհի տարբեր երկրներում՝ համալրելով սփյուռքը:

Պատմության ընթացքում Բաքվում հայերի ջարդեր են տեղի ունեցել առնվազն 3 անգամ՝ 1905, 1918, 1990 թթ.: Եվրոպական խորհրդարանը 1988, 1990 և 1991թթ. ընդունած բանաձևերով դատապարտել է հայերի նկատմամբ իրականացված ջարդերը: Ջարդերը և դրանց հետևանքները 2002թ. արձանագրել է ԱՄՆ փախստականների հարցերով հանձնաժողովի նախագահ Բիլ Ֆրելիքը: 1990 թ. հուլիսի 27-ին «New York Times»-ում բաց նամակ է հրապարակվել՝ ուղղված միջազգային հանրությանը, որը ստորագրվել էր Եվրոպայի, Կանադայի և ԱՄՆ-ի 133 նշանավոր գիտնականների և իրավապաշտպանների կողմից, ովքեր բողոքի ձայն էին բարձրացնում Բաքվում հայերի սպանությունների ու ջարդերի դեմ:

Նշված հանցագործությունները, ինչպես նաև պատմության մյուս բոլոր հանցագործություններն անհրաժեշտ է հիշել և երբևէ չթաքցնել որևէ քարոզչության միջոցով, որպեսզի մարդկությունը հիշի դրանց մասին, և նման իրադարձություններն այլևս չկրկնվեն:

Շնորհակալություն, պարոն նախագահ»:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին