Կարևոր իրադարձություններ

Այս փաստը ցույց է տալիս, որ մենք գործ ունենք պարզ մանիպուլյացիայի հետ. Նիկոլ Փաշինյան

23 Հունվար, 2020 11:54
Այս փաստը ցույց է տալիս, որ մենք գործ ունենք պարզ մանիպուլյացիայի հետ. Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր կառավարության նիստում կրկին անդրադարձավ ծննդատների թեմային: Նա նշեց, որ երեկ Հանրային հեռուստաընկերության եթերում տեսել է ռեպորտաժ Աչաջուրի ծննդատնից:

«Ինչ է պատմում այդ ռեպորտաժը, հարցրազրույց են անում ծննդկանի հետ, որն այնտեղ եկել է Ոսկեպար գյուղից, այսինքն՝ գյուղից եկել է Աչաջուրում ծննդաբերելու»,- ասաց վարչապետը՝ հավելելով, որ ըստ չափանիշների այդ ծննդատունը գտնվում է այն ծննդատների ցանկում, որոնք չեն համապատասխանում հետագա գործունեության համար չափանիշներին: 

Նա նշեց, որ Ոսկեպարը գտնվում է Նոյեմբերյանից 19 կիլոմետր հեռավորության վրա, իսկ Նոյեմբերյանում կա ծննդատուն՝ շատ լավ վիճակում, նորոգված, լիարժեք հագեցված: Իսկ Աչաջուր գյուղը Ոսկեպարից գտնվում է 25.7 կիլոմետր հեռավորության վրա: Այսինքն՝ Նոյեմբերյան քաղաքն ու նրա ծննդատունը ավելի մոտիկ է Ոսկեպարին, քան՝ Աչաջուրը: Իսկ Աչաջուրը Իջեւանից հեռու է 34.3 կիլոմետր:

«Հարց՝ ինչո՞ւ է ծննդկանը նախընտրել ավելի երկար ճանապարհ գնալ ու ավելի վատ հագեցած ծննդատանը ծննդաբերել»,- ասաց վարչապետը:

Նա նշեց, որ այս ամենն ասում է ցույց տալու համար, թե հարցերը ինչպիսի մանիպուլյատիվ շահարկումների են ենթարկվում. «Այսինքն, եթե Ոսկեպարից ծննդկանը կարող է ավելի երկար ճանապարհ կտրել, ընդ որում, շնորհիվ այն բանի, որ ճանապարհները գտնվում են փայլուն վիճակում՝ ի տարբերություն 2018 թվի: Այս փաստը ցույց է տալիս, որ մենք գործ ունենք պարզ մանիպուլյացիայի հետ»:

 

Լրահոս

Դիտել ավելին