Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    498
    504

  • EUR

    544
    558

  • RUB

    6,21
    6,71

Կարևոր իրադարձություններ

Կոմանդոսը կվերադառնա Հանրային խորհուրդ

22 Հունվար, 2020 20:56
Կոմանդոսը կվերադառնա Հանրային խորհուրդ

Հանրային խորհրդի նախագահ Ստյոպա Սաֆարյանը և գործընկերներն այսօր այցելել են ՀԽ անդամ, գեներալ-մայոր, Արցախի հերոս Արկադի Տեր-Թադևոսյանին, որը դեկտեմբերին հայտարարել էր, որ մտադիր է հեռանալ խորհրդից։ Հաղորդագրության համաձայն՝ այցից և քննարկումից հետո Տեր-Թադևոսյանը որոշել է վերադառնալ հանրային խորհրդի աշխատանքներին։

«Արցախի հերոս, գեներալ-մայոր Արկադի Թադևոսյանը շարադրեց այն մոտեցումները և հրատապ խնդիրների լուծման հրամայականը, որոնք կարող են իրեն հնարավորություն տալ իր բազմամյա մասնագիտական փորձառության ոլորտում՝ պաշտպանության բնագավառում, ավելի մեծ նպաստ բերել պաշտպանական քաղաքականությունների բարելավմանը, այդ բնագավառում և ՀԽ ինստիտուցիոնալ գործառնության պայմաններում Կառավարությանը փորձագիտական ու խորհրդատվական ծառայություններ մատուցելու գործում», – նշվում է հաղորդագրության մեջ։

 

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին