Կարևոր իրադարձություններ

30-ամյա տղամարդը բնակարանից ոսկեղեն էր գողացել ու գրավադրել

22 Հունվար, 2020 20:21
30-ամյա տղամարդը բնակարանից ոսկեղեն էր գողացել ու գրավադրել

Հունվարի 19-ին ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում հաղորդում ստացվեց, որ Մելիքյան փողոցի բնակարաններից մեկից գողություն է արվել։ Տանտիրոջն անհայտ հանգամանքներում հափշտակել էին սկյա զարդեր ու ժամացույց։

Դեպքի առթիվ տարախծքային քննչական բաժնում քրեական գործ հարուցվեց։

Քանաքեռ-Զեյթունի քրեական հետախույզները ճշգրիտ օպերատիվ միջոցառումների շնորհիվ ժամերի ընթացքում պարզեցին կատարվածի մի շարք հանգամանքներ։ Նրանց տեսադաշտում հայտնվեց Երևանի բնակիչ, 30-ամյա մի տղամարդ, որը ևս օպերատիվ կերպով հայտնաբերվեց ու կասկածանքով բերման ենթարկվեց։ Տղամարդը ոստիկանությունից ներկայացվեց դեպքի նախաքննությունը վարող մարմնին ու ձերբակալվեց։

Հետագա միջոցառումներով հայտնի դարձավ, որ գողացված զարդերը գրավադրվել են մայրաքաղաքի տարբեր գրավատներում։ Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է։

 

 

Լրահոս

Դիտել ավելին