Կարևոր իրադարձություններ

Քրեական ենթամշակույթ կրող խմբավորում ստեղծելը կամ ղեկավարելը կպատժվի հինգից տասը տարի ազատազրկմամբ․ԱԺ-ն ընդունեց «օրենքով գողերի» վերաբերյալ նախագիծը

22 Հունվար, 2020 12:24
Քրեական ենթամշակույթ կրող խմբավորում ստեղծելը կամ ղեկավարելը կպատժվի հինգից տասը տարի ազատազրկմամբ․ԱԺ-ն ընդունեց «օրենքով գողերի» վերաբերյալ նախագիծը

ՀՀ Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց քրեական ենթամշակույթ կրող խմբի և անձանց՝ «օրենքով գողերի» վերաբերյալ օրենքի նախագիծը:ՀՀ կառավարության հեղինակած «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթն ընդունվեց 73 կողմ, 20 դեմ և 15 ձեռնպահ ձայներով:

Նախագծով նախատեսվում է քրեական պատասխանատվություն սահմանել քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ տալու կամ ստանալու կամ պահպանելու համար: Քրեական ենթամշակույթ կրող խմբավորում ստեղծելու կամ ղեկավարելու համար, քրեական ենթամշակույթ կրող խմբավորմանը մասնակցելու կամ ներգրավելու համար: Քրեական ենթամշակույթ կրող խմբավորման մասնակցին կամ քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձին դիմելու համար՝ վերջիններիս անօրինական ազդեցությունն օգտագործելու միջոցով նյութական կամ ոչ նյութական օգուտ կամ այլ առավելություն ստանալու համար:

Քրեական ենթամշակույթ կրող խմբավորում ստեղծելը կամ ղեկավարելը պատժվում է ազատազրկմամբ՝ հինգից տասը տարի ժամկետով՝ գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա:

 

 

Լրահոս

Դիտել ավելին