Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    476,5
    480

  • EUR

    513
    521

  • RUB

    7,4
    7,6

Կարևոր իրադարձություններ

ՀՀ մայրաքաղաքի ներկայիս քաղաքականությունը վտանգավոր թափոնների կառավարման գործում լիովին համահունչ է ԵՄ սկզբունքներին. քաղաքապետն ու ԵՄ դեսպանը հուշագիր են կնքել

21 Հունվար, 2020 20:48
 ՀՀ մայրաքաղաքի ներկայիս քաղաքականությունը վտանգավոր թափոնների կառավարման գործում լիովին համահունչ է ԵՄ սկզբունքներին. քաղաքապետն ու ԵՄ դեսպանը հուշագիր են կնքել

Հուշագրի ստորագրման պաշտոնական արարողությանը ներկա են եղել Բրյուսելից ժամանած Եվրոպական հանձնաժողովի հարեւանության եւ ընդլայնման բանակցությունների գլխավոր տնօրինության Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի եւ Արեւելյան գործընկերության բաժնի ղեկավար Վասիլիս Մարագոսը, ինչպես նաեւ մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ: Այս մասին տեղեկացնում է Երեւանի քաղաքապետարանը։

Երեւանի քաղաքապետարանի եւ Եվրոպական Միության միջեւ 2019 թվականի դեկտեմբերի 17-ին կնքվել է «Երեւան, Վարշավա, Տիրանա մայրաքաղաքների համագործակցությունը վտանգավոր թափոնների կառավարման ընդհանուր մարտահրավերների շուրջ» դրամաշնորհային N(NEAR-TS/2019/412-943) պայմանանագիրը, որի հիմնական նպատակն է քաղաքային կառավարման համակարգային բարեփոխումներով ներդնել վտանգավոր թափոնների կառավարման նոր ու արդյունավետ մի համակարգ: Վերջինս հնարավորություն կտա ապահովել վտանգավոր թափոնների կառավարման ոլորտում նոր ու ժամանակակից ինստիտուցիոնալ եւ մասնագիտական կարողությունների հզորացումը, դրանց կառուցվածքային համապատասխան ոլորտներում ներդրման գործընթացին, ինչպես նաեւ համապատասխան ընթացակարգերի մշակմանն ու քաղաքային համապատասխան կառույցներին ինտեգրմանը: Ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է 5.326.377 եվրո: Ծրագրի ավարտին ակնկալվում է մի իրավիճակ, երբ Երեւանում բոլոր հնարավոր վտանգավոր թափոնների առումով կլինեն վերջնական լուծումներ՝ կամ թափոնների վնասազերծման, կամ դրանց անվտանգ պահպանման համար:

Հուշագրի ստորագրման հանդիսավոր արարողությանը Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը շեշտել է, որ ծրագրին մասնակցելու համար Երեւանը մրցութային հայտ է ներկայացրել եւ շահել մրցույթը, ինչը նշանակում է, որ ՀՀ մայրաքաղաքի ներկայիս քաղաքականությունը վտանգավոր թափոնների կառավարման գործում լիովին համահունչ է ԵՄ սկզբունքներին:

«Վտանգավոր թափոնների կառավարման հարցում Երեւան համայնքը մեծ բացեր ունի, պարզ ասած՝ համայնքը երբեք խորապես չի զբաղվել այս հարցով: Եվ մենք երկար ճանապարհ ունենք անցնելու՝ այս ոլորտի հետ կապված համալիր խնդիրների լուծման նպատակով: 2019-ին մեզ հաջողվեց չափազանց կարճ ժամանակահատվածում զրոյից ստեղծել եւ ամբողջ հզորությամբ աշխատեցնել «Երեւանի աղբահանության եւ սանիտարական մաքրման կազմակերպությունը»: Այս տարվա հունվար ամսից կազմավորվել է «Երեւանի կանաչապատման եւ շրջակա միջավայրի կառավարման» կազմակերպությունը: Մենք քայլեր են ձեռնարկում տարանջատված աղբահանության կազմակերպման ուղղությամբ», - ասել է քաղաքապետ Հայկ Մարությանը:

Քաղաքապետը նշել է նաեւ, որ Երեւանն այս պահին կատարել է բոլոր հնարավոր նախապատրաստական աշխատանքները՝ հաշվի առնելով վտանգավոր թափոնների կառավարման ծրագրով նախատեսված պարտավորությոնները, ինչը հնարավորություն է տալիս առավել արդյունավետ սկբնակետից սկսել ծրագրով նախատեսված աշխատանքերի իրականացումը:

Վերոհիշյալ բոլոր արդյունքներն ապահովվելու են զուգահեռաբար Տիրանայի եւ Վարշավայի հետ սերտ համագործակցության շնորհիվ՝ ինչպես նախատեսված է ծրագրի հայտում:

Իր հերթին Վասիլիս Մարագոսը նշել է, որ Եմ կառույցները հանձնառու են գործընկեր երկրներում բնակչության համար ապահով եւ բարեկեցիկ միջավայր ստեղծելու գործում օժանդակելու եւ այս առումով պատրաստ են քննարկելու համագործակցության պայմանները որոշակի ոլորտներում:

 

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին