Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    476,5
    480

  • EUR

    513,5
    521,5

  • RUB

    7,33
    7,53

Կարևոր իրադարձություններ

Երևանում տեղի ունեցած դանակահարության դեպքը բացահայտվել է. մեղադրանք է առաջադրվել մեկ անձի

21 Հունվար, 2020 12:01
Երևանում տեղի ունեցած դանակահարության դեպքը բացահայտվել է. մեղադրանք է առաջադրվել մեկ անձի

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում ձեռնարկված քննչական, դատավարական գործողությունների արդյունքում բացահայտվել է 39-ամյա տղամարդու առողջությանը դիտավորյալ ծանր վնաս  պատճառելու դեպքը: Մեղադրանք է առաջադրվել  36-ամյա տղամարդու:

Նախնական տվյալներով՝ 2020 թվականի հունվարի 3-ին՝ ժամը 21:35-ի սահմաններում, Երևան քաղաքի բժշկական կենտրոններից մեկից ՀՀ ոստիկանության Էրեբունու բաժին ահազանգ է ստացվել այն մասին, որ «կրծքավանդակի աջ կեսի ծակած-կտրած թափանցող, արյունահոսող վերք, աջակողմյան հեմո-պնեմոթորաքս» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխել Երևան քաղաքի 39-ամյա բնակիչ:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:  39-ամյա տղամարդը ճանաչվել է տուժող:

Ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում  պարզվել է,  որ 39-ամյա տղամարդը մարմնական վնասվածքը ստացել է 2020թ-ի հունվարի 3-ին՝ ժամը 21:00-ի սահմաններում, կնոջ եղբոր հետ կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ: Վերջինս դեպքից օրեր անց ինքնական ներկայացել է վարույթն իրականացնող մարմին:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ  36-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝  ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Քննիչը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ վերջինիս նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ, ինչը բավարարվել է, միաժամանակ դատարանը թույլատրելի է համարել նրա նկատմամբ այլընտրանքային խափանման միջոց գրավի  կիրառումը:

Նախաքննության ընթացքում կատարվել են մի շարք քննչական գործողություններ՝ վերցվել են փորձանմուշներ, հարցաքննվել են ականատես-վկաներ, առգրավվել է տուժողի հագին եղած հագուստները: Նշանակվել  է դատաբժշկական և դատակենսաբանական փորձաքննություններ:

Նախաքննությունը շարունակվում է:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին