Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    477
    480,5

  • EUR

    515
    523

  • RUB

    7,43
    7,63

Կարևոր իրադարձություններ

ԲՀԿ-ն և Գագիկ Ծառուկյանը պետք է լինեն հանրային պատվերը ձևակերպողը . Սուրեն Սուրենյանց

20 Հունվար, 2020 18:07
Հեղինակ՝ Սուրեն Սուրենյանց
ԲՀԿ-ն և Գագիկ Ծառուկյանը պետք է լինեն հանրային պատվերը ձևակերպողը . Սուրեն Սուրենյանց

Սուրեն Սուրենյանցը իր ֆեյսբուքյան էջում գրել է.

ԲՀԿ-ն և Գագիկ Ծառուկյանը պետք է լինեն հանրային պատվերը ձևակերպողը

Երրորդ հանրապետության պատմության ընթացքում բոլոր իշխանություններն էլ փորձել են Սահմանադրությունը կամ դրա փոփոխությունները ծառայեցնել իրենց քաղաքական շահերին։ Բացառություն չի լինելու նաև սահմանադրական փոփոխությունների նոր գործընթացը, մանավանդ, որ արդեն կոչեր են հնչում վերադառնալ նախագահական կամ կիսանախագահական համակարգին, որն, ըստ էության, նշանակում է՝ լեգիտիմացնել Նիկոլ Փաշինյանի անձնիշխանությունը։
Շատ կարևոր է․ որ խորհրդարանի ամենամեծ ընդդիմադիր կուսակցությունը՝ ԲՀԿ-ն, այս գործընթացում դառնա հանրային պատվերի, սահմանադրական փոփոխությունների շուրջ հասարակական կոնսենսուսի ձևակերպողը։ Համենյան դեպս, «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախաձեռնող խումբը նման ակնկալիք ԲՀԿ-ից ու նրա առաջնորդից ունի։ Ցանկալի կլինի, որ Գագիկ Ծառուկյանն ու ԲՀԿ-ն նախաձեռնեն խորհրդաժողով՝ արտախորհրդարանական ուժերի մասնակցությամբ, որի ընթացքում ձևակերպվեն սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ այլընտրանքային մոտեցումներ, որոնց շուրջ հնարավոր կլինի ձևավորել հանրային կոնսեսնուս։

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին