Կարևոր իրադարձություններ

Արգելվում է գովազդ տեղադրել ընդհանուր օգտագործման գոտիներում, սյուներին, էլեկտրասյուներին, պարիսպներին, ծառերին, ինչպես նաեւ ցանկացած այլ հասարակական վայրում

16 Հունվար, 2020 19:08
Արգելվում է գովազդ տեղադրել ընդհանուր օգտագործման գոտիներում, սյուներին, էլեկտրասյուներին, պարիսպներին, ծառերին, ինչպես նաեւ ցանկացած այլ հասարակական վայրում

Հայաստանում ֆիզիկական եւ իրավաբանական անձանց կարող են արգելել  առեւտրային բնույթի ցանկացած տեսակի ու չափի արտաքին գովազդ տեղադրել առանց Երեւանի քաղաքապետարանի համապատասխան թույլտվության։ Այս մասին խորհրդարանի Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնության պահպանության մշտական հանձնաժողովի նիստում, «Գովազդի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագծի քննարկման ընթացքում, հունվարի 16-ին ասաց կառավարող «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը։

Նրա խոսքով՝ արգելվում է գովազդ տեղադրել ընդհանուր օգտագործման գոտիներում, սյուներին, էլեկտրասյուներին, պարիսպներին, ծառերին, ինչպես նաեւ ցանկացած այլ հասարակական վայրում, բացառությամբ բաներների, որոնք նախատեսված են այդ նպատակի համար, եւ որոնք տեղադրված են բազմաբնակարան տներում եւ մայրաքաղաքի վարչական շրջաններում։

Իսկ այս պահանջների խախտման դեպքում, ինչպես նշեց խորհրդարանականը, պատասխանատու անձինք կենթարկվեն վարչական տույժի, որի չափը հարյուրապատիկ կգերազանցի հանրապետությունում սահմանված նվազագույն աշխատավարձի չափը։ Նշենք, որ օրինագիծն ստացավ խորհրդարանական հանձնաժողովի դրական եզրակացությունը։

 

Լրահոս

Դիտել ավելին