Կարևոր իրադարձություններ

Դատախազությունը բողոքարկել է Ալիկ Պետրոսյանի ազատ արձակման որոշումը

16 Հունվար, 2020 14:34
Դատախազությունը բողոքարկել է Ալիկ Պետրոսյանի ազատ արձակման որոշումը

Դատախազությունը բողոքարկել է ԱԺ նախկին պատգամավոր, «ՄԱՊ»-ի Ալիկ անունով հայտնի Ալեքսան Պետրոսյանի ազատ արձակման որոշումը: Այս լուրը հաստատեց Դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արեւիկ Խաչատրյանը:

 Հունվարի 10-ին Ալիկ Պետրոսյանը 30 միլիոն դրամ գրավի դիմաց գրավի դիմաց է ազատ արձակվել։

Պետրոսյանը կալանավորվել է բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանի դեմ հարուցված քրեական գործի շրջանակներում։ Ձերբակալված է եղել նաեւ նրա որդին՝ Մակար Պետրոսյանը, սակայն որոշ ժամանակ անց ազատ արձակվել:

Պետրոսյանը մեղադրվում է փողերի լվացմանն օժանդակելու մեջ:

Հատուկ քննչական ծառայությունը Ալեքսան Պետրոսյանի եւ նրա որդու գործի վերաբերյալ որեւէ մեկնաբանություն չի տալիս:

 

 

Լրահոս

Դիտել ավելին