Կարևոր իրադարձություններ

Եղվարդի ծննդատանը ևս մեկ տարի գործելու հնարավորություն կընձեռվի. Արսեն Թորոսյան

16 Հունվար, 2020 13:26
Եղվարդի ծննդատանը ևս մեկ տարի գործելու հնարավորություն կընձեռվի. Արսեն Թորոսյան

Եղվարդի ծննդատանը ևս մեկ տարի գործելու հնարավորություն կնձեռվի: Այս մասին այսօր լրագրողներին է հայտնել առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

Նրա խոսքով` կանոնակարգվելու են հետծննդյան վարման ծառայությունները, որպեսզի այսուհետ կանխվեն նորածինների՝ վերջերս լայն արձագանք գտած ապօրինի որդեգրման և վաճառքի դեպքերը:
 
«Եղվարդի ծննդատունը ևս մեկ անգամ կդիմի պետպատվերի, եթե մնացած բոլոր պայմանները ապահովվեն, մեր աչքով, մեր մասնագետների այցի ժամանակ կտեսնենք, որ պայմանները բավարարված են՝ բժշկական կադրեր, շենք-շինությունններ, սարքավորումներ, ապա թիվը 136 լինելու պարագայում նրանց ևս մեկ տարվա անցումային տարի կտանք»,- ասել է ՀՀ առողջապահության նախարարը:
 

Լրահոս

Դիտել ավելին