Կարևոր իրադարձություններ

Վրաց-ադրբեջանական սահմանին քաղաքացին պատանդ է վերցրել սահմանապահին

15 Հունվար, 2020 11:06
Վրաց-ադրբեջանական սահմանին քաղաքացին պատանդ է վերցրել սահմանապահին

Վրաստանի ՆԳՆ սահմանային ոստիկանության աշխատակիցները վրաց-ադրբեջանական ցամաքային սահմանի չհամաձայնեցված հատվածում ապօրինի հրազեն ձեռք բերելու, պահելու և կրելու, ինչպես նաև պատանդ վերցնելու մեղադրանքով ձերբակալել են Վրաստանի քաղաքացու: Այս մասին հայտնում է Apsny.ge-ն:

Վրաստանի քաղաքացի Գ. Ի.-ն սահմանային գոտում հրազեն և նռնակ օգտագործելով, վրացի սահմանապահին սպառնացել է պատանդ վերցրել և ստիպել իր հետ անցնել սահմանի չհամաձայնեցված հատված: Նա միջադեպի ընթացքում մի քանի անգամ կրակել է, հայտնում են ՆԳՆ-ից:

Սահմանապահ ոստիկանության օպերատիվ աշխատանքի արդյունքում հաջողվել է իրավիճակը շտկել, ընթանում է հետաքննություն:

 

Լրահոս

Դիտել ավելին