Կարևոր իրադարձություններ

Իրավապահները ստուգել են Սարհատ Պետրոսյանի հայտարարությունները. Mediamax.am

13 Հունվար, 2020 13:31
Իրավապահները ստուգել են Սարհատ Պետրոսյանի հայտարարությունները. Mediamax.am

Mediamax.am-ը գրում է.

 Փոխվարչապետ Տիգրան Ավինյանի խորհրդական Ավետիք Էլոյանի մասին Կադաստրի պետական կոմիտեի նախկին ղեկավար Սարհատ Պետրոսյանի ներկայացված տեղեկատվությունը ստուգվել է իրավապահ մարմինների կողմից եւ քրեական գործի հարուցումը մերժվել է։  Այդ մասին այսօր հայտնել է AM իրավաբանական ընկերությունը՝ նշելով, որ ստանձնել է Ավետիք Էլոյանի շահերի պաշտպանությունը:

 «Կադաստրի պետական կոմիտեի նախկին ղեկավար Սարհատ Պետրոսյանը զրպարտող տեղեկատվություն է տարածել առ այն, որ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի խորհրդական Ավետիք Էլոյանը իբր կապված է կոռումպացվածության հետ ու պատվերներ է ստանում պաշտոնի չարաշահման շնորհիվ։  Տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը` ստուգվել է նաեւ իրավապահ մարմինների կողմից եւ քրեական գործի հարուցումը մերժվել է։ 

 Նշվածի հետ կապված Ավետիք Էլոյանը դիմել է «AM» իրավաբանական ընկերություն, ինչից հետո ընկերության փաստաբան Վանիկ Մարգարյանը ստանձնել է վերջինիս շահերի պաշտպանությունը, եւ հայցադիմում է ներկայացվել դատարան` հերքման պահանջով։ 

Սարհատ Պետրոսյանը 10.01.2020թ․ հրապարակայնորեն նշել է, թե նշված գործի շարունակումը Ավետիք Էլոյանի շահերից չի բխում, եւ իբր հայցն արդեն մերժվել է, ինչը չի համապատասխանում իրականությանը։ Հայցադիմումը վերադարձվել է դատարանի կողմից ձեւական պատճառներով եւ դատավարական ժամկետների խախտումներով, ինչից հետո հայցը կրկին ներկայացվել է 27.12.2019թ–ին։ Հայցադիմումը վարույթ ընդունելու հարցով որոշումը դեռեւս առկա չէ։ Նշված գործը եւ հետագա նրա ընթացքը չի բխում բացառապես Սարհատ Պետրոսյանի շահերից, ում արտահայտություններում զրպարտության առկայությունը անվիճելի է, ինչն ի վերջո «AM» իրավաբանական ընկերության ջանքերով վերջինիս համար հանգեցնելու է օրենքով սահմանված պատասխանատվության», - ասված է ընկերության հաղորդագրության մեջ:

 
 
 
 

Լրահոս

Դիտել ավելին