Կարևոր իրադարձություններ

Պակիստանում մորեխների դեմ պայքարող ինքնաթիռ է կործանվել. 2 օդաչուներն էլ զոհվել են

12 Հունվար, 2020 17:50
Պակիստանում մորեխների դեմ պայքարող ինքնաթիռ է կործանվել. 2 օդաչուներն էլ զոհվել են

Պակիստանի Փենջաբ նահանգում թեթևշարժիչային ինքնաթիռ է կործանվել, որը մորեխների դեմ պայքարի արշավի էր մասնակցում, որի շրջանակում օդանավից մորեխներին ոչնչացնող դեղամիջոց էին ցողում:

Ինչպես հայտնում է ARY News-ը, նախնական տվյալներով՝ ինքնաթիռի կործանման պատճառը տեխնիկական անսարքությունն է դարձել: Ավիավթարի հետևանքով երկու օդաչուները զոհվել են:

Ներկա պահին ոստիկաններն աշխատում են ավիավթարի վայրում: 

 

Լրահոս

Դիտել ավելին