Կարևոր իրադարձություններ

Ռուսաստանի եւ Գերմանիայի նախագահները քննարկել են իրանական միջուկային գործարքի շուրջ ստեղծված իրավիճակը

11 Հունվար, 2020 21:03
Ռուսաստանի եւ Գերմանիայի նախագահները քննարկել են իրանական միջուկային գործարքի շուրջ ստեղծված իրավիճակը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտնել է, որ ԳԴՀ կանցլեր Անգելա Մերկելի հետ քննարկել է իրանական միջուկային գործարքի շուրջ ստեղծված իրավիճակը՝ Ռուսաստանը եւ Գերմանիան վստահաբար հանդես են գալիս Համատեղ համընդգրկուն գործողությունների պլանի հետագա իրականացման օգտին, հայտնում է ՌԻԱ Նովոստին։

«Իհարկե, մենք տիկին դաշնային կանցլերի հետ չէինք կարող շրջանցել ոչ միայն տարածաշրջանի, այլեւ ամբողջ աշխարհի համար չափազանց կարեւոր հարցը՝ դա Իրանի միջուկային ծրագրի շուրջ ՀՀԳ պլանի պահպանման հարցն է»,- Մերկելի հետ բանակցությունների արդյունքներով մամուլի ասուլիսում ասել է Պուտինը։

Նա հիշեցրել է, որ այդ հիմնարար պայմանավորվածությունից ԱՄՆ-ի հրաժարվելուց հետո իրանցի գործընկերները հայտարարել են պայմանագրով իրենց կամավոր պարտավորությունները դադարեցնելու մասին։ «Ուզում եմ ընդգծել, որ խոսքը հենց կամավոր պարտավորությունների մասին է, թեեւ ընդգծում են միջուկային գործարքի լիարժեք պահպանմանը վերադառնալու պատրաստակամության մասին»,- հավելել է Վլադիմիր Պուտինը։

 

Լրահոս

Դիտել ավելին