Կարևոր իրադարձություններ

Պաշտոնական․Մարկոս Պիզելլին ավարտում է ֆուտբոլիստի կարիերան

11 Հունվար, 2020 14:27
Պաշտոնական․Մարկոս Պիզելլին ավարտում է ֆուտբոլիստի կարիերան

«Արարատ-Արմենիայի» մամուլի ծառայությունը հայտնում է, որ ակումբի ֆուտբոլիստ Մարկոս Պիզելլին ավարտում է ֆուտբոլիստի կարիերան:

Բրազիլիայում անհատական պարապմունքների ժամանակ ստացած վնասվածքի պատճառով Մարկոսը հավելյալ բուժզննում անցավ Հայաստանում և պարզ դարձավ, որ ֆուտբոլիստին անհրաժեշտ է վիրահատություն, որից նա հրաժարվեց և որոշեց ավարտել իր կարիերան:
 
Երևանյան ակումբը շնորհակալություն է հայտնում Մարկոսին և մաղթում հաջողություններ:
 
Ավելի վաղ Մարկոսը հայտարարել էր նաև Հայաստանի Ազգային հավաքականում կարիերան ավարտելու մասին:
 

Լրահոս

Դիտել ավելին