Կարևոր իրադարձություններ

«Սոլեյմանին ծրագրում էր պայթեցնել ԱՄՆ դեսպանատունն Իրաքում». Թրամփը մեկնաբանել է իրանցի գեներալին սպանելու իր որոշումը

09 Հունվար, 2020 23:42
«Սոլեյմանին ծրագրում էր պայթեցնել ԱՄՆ դեսպանատունն Իրաքում». Թրամփը մեկնաբանել է իրանցի գեներալին սպանելու իր որոշումը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իրանցի գեներալ Ղասեմ Սոլեյմանիին վերացնելու որոշում է կայացրել, քանի որ վերջինս ծրագրում էր «պայթեցնել» Բաղդադում ԱՄՆ-ի դեսպանությունը: Ինչպես հայտնում է Daily Mail-ը, նման հայտարարությամբ հինգշաբթի հանդես է եկել Թրամփը:

 

«Մենք դա արեցինք, որովհետև նրանք պատրաստվում էին պայթեցնել մեր դեսպանությունը: Նա շատ ավելին ուներ մտքում, քան այդ դեսպանատունը»,-ասել է Թրամփը՝ Սպիտակ տանը կայացած բնապահպանական միջոցառման ժամանակ:  

Թրամփի վարչակազմն արդեն մի քանի անգամ հայտարարել է, որ Սոլեյմանին ծրագրում էր հարձակում գործել ամերիկացիների դիրքերի վրա՝ «մոտալուտ սպառնալիք» դառնալով նախապես ընտրված թիրախների համար:  

 

Աղբյուրը նշում է, որ գեներալ Սոլեյմանիի մահվան պատճառ դարձած ավիահարվածներից հետո առաջին անգամ Թրամփը հարցերի է պատասխանել այս թեմայով:

«Մենք բռնել ենք իրական հրեշի և վերացրել ենք նրան, ինչը պետք է ավելի վաղ տեղի ունեցած լիներ», - հավելել է ԱՄՆ ղեկավարը

Հիշեցնենք, որ իրանցի գեներալ Ղասեմ Սոլեյմանին սպանվել է Բաղդադի օդանավակայանի ուղղությամբ հասցված ամերիկյան ավիահարվածների հետևանքով:  

 

Լրահոս

Դիտել ավելին