Կարևոր իրադարձություններ

Ղարաբաղյան «ժենգյալով հացը»-ը՝ New York Times-ի էջերում

09 Հունվար, 2020 10:07
Ղարաբաղյան «ժենգյալով հացը»-ը՝ New York Times-ի էջերում

Ղարաբաղյան խոհանոցի այցեքարտը հանդիսացող հանրաճանաչ «ժենգյալով հացը» (բառացի թարգմանությամբ՝ բանջարեղենով հաց) այսուհետ կպատրաստվի և կվաճառվի նաև ԱՄՆ-ում: «Նյու Յորք Թայմսը» մի ամբողջ հոդված է նվիրել այս իրադարձությանը: Հոդվածի հեղինակը գրում է, որ հաստատությունում, որը բացվել է 2019-ի նոյեմբերին, ամեն օր մինչև 100 հատ «կանաչիով հաց» է թխում:

Պարբերականը նշում է նաև, որ այս ուտեստի ծագման վայրը Լեռնային Ղարաբաղն է։

«Հացը լցոնված է մոտ 10-20 տեսակի տարբեր կանաչիներով և վայրի բույսերով: Դրանցից շատերն աճում են միայն Լեռնային Ղարաբաղում (օրինակ՝ հենց խճճված խոտը կամ կնձմնձուկը), և դրանք հնարավոր չէ գտնել Լոս Անջելեսում», – ասվում է հրապարակման մեջ։

Հոդվածում նշվում է նաև, որ աշխարհով մեկ սփռված հայերը ստեղծում են իրենց «ժենգյալով հացի» բաղադրատոմսերը ՝ կախված այն բանից, թե որտեղ են ապրում:

 

Լրահոս

Դիտել ավելին