Կարևոր իրադարձություններ

Իրաքի իշխանությունները նախազգուշացրել էին ԱՄՆ-ին, թե Իրանը որ բազաներին է հարվածելու. CNN

08 Հունվար, 2020 22:32
Իրաքի իշխանությունները նախազգուշացրել էին ԱՄՆ-ին, թե Իրանը որ բազաներին է հարվածելու. CNN

Իրաքի իշխանությունները Ամերիկայի Միացյալ Նահանգների պաշտոնյաներին նախօրոք տեղեկացրել էին, թե Իրանը որ ռազմաբազաներին է հրթիռային հարվածներ հասցնելու: Այդ մասին տեղեկացնում է TASS-ը, հղում անելով՝ CNN հեռուստաալիքին:

Ինչպես նշում է հեռուստաալիքը, Իրաքի վարչապետի պաշտոնակատար Ադել Աբդել Մահդին ավելի վաղ հայտարարել էր, որ Իրանի իշխանություններից նախազգուշացում էր ստացել այն մասին, որ շուտով հարվածներ են հասցվելու: Իրանական կողմն իրաքցիներին նաև հայտնել էր, թե որ բազաներին չպետք է մոտենալ:

 

Լրահոս

Դիտել ավելին