Կարևոր իրադարձություններ

Ռուսաստանից Երևան թռիչքների պահանջարկն աճել է զբոսաշրջիկների շրջանում

08 Հունվար, 2020 16:31
Ռուսաստանից Երևան թռիչքների պահանջարկն աճել է զբոսաշրջիկների շրջանում

Ռուսաստանից ինքնուրույն շրջագայող զբոսաշրջիկների շրջանում դեպի Երևան թռիչքների պահանջարկն աճել է 2,3 անգամ: Այս մասին հայտնում է RIA Novosti-ին` հղում կատարելով Biletix տոմսերի ամրագրման ծառայությանը։ Ըստ ծառայության տվյալների՝ նշված խմբի զբոսաշրջիկների շրջանում մեծանում է հետաքրքրությունը Թաիլանդ ուղևորությունների նկատմամբ:

Ծառայության մասնագետները վերլուծել են 2020-ի առաջին կիսամյակի ընթացքում ավիատոմսերի վաճառքի վիճակագրությունը: Պարզվել է, որ դեպի Թաիլանդ թռիչքների պահանջարկն աճել է 6,3 անգամ: Զբոսաշրջային հետաքրքրությունն աճել է նաև Լիսաբոնի, Անթալիայի, Պրահայի, Մյունխենի, Բալիի և այլ վայրերի նկատմամբ:

Վերլուծության մեջ նշվում է, որ Երևան կարելի է մեկնել՝ միջինը ծախսելով 9,5 հազար, Անթալիա՝ 11,5 հազար, իսկ Թաիլանդ՝ 40 հազար ռուբլի:

 

Լրահոս

Դիտել ավելին