Հունվարի 8-ին, ժամը 13:58-ին «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի Օգոստոսի 23 փողոցի տներից մեկում տեղի է ունեցել պայթյուն և փլուզում, կա տուժած: Այս մասին տեղեկացնում է ԱԻՆ-ը:
Պարզվել է, որ Սայադյան փողոցի տներից մեկում (սեփականատեր՝ Պապին Մ.) տեղի է ունեցել պայթյուն, ինչի հետևանքով փլուզվել է խոհանոցի պատը՝ մոտ 8 քմ, վնասվել՝ պատուհաններն ու դուռը։
Փրկարարները հոսանքազրկել են տունը և սահմանազատել տարածքը: