Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    477,5
    481

  • EUR

    527,5
    535,5

  • RUB

    7,68
    7,88

Կարևոր իրադարձություններ

Երևան-Մեղրի ավտոճանապարհին մեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ծառին. կա տուժած

04 Հունվար, 2020 23:01
Երևան-Մեղրի ավտոճանապարհին մեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ծառին. կա տուժած

Հունվարի 4-ին՝ ժամը 19։41-ին, «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 24-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ. կա տուժած:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «Mitsubishi» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Շանթ Վ., ծնված 1979 թ.) դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ծառին: Վարորդը հոսպիտալացվել է Երևանի «Էրեբունի» ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են բավարար:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին