Կարևոր իրադարձություններ

Իրանում երկրաշարժ է տեղի ունեցել

02 Հունվար, 2020 11:15
Իրանում երկրաշարժ է տեղի ունեցել

Իրանի հյուսիսարևելյան շրջանում 5.8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով իրանական սեյսմոլոգիական կենտրոնին: 

Սեյսմոլոգների տեղեկություններով՝ ցնցումներ են գրանցվել տեղի ժամանալով 07:59-ին (երևանյան 08:29): Երկրաշարժի օջախը գտնվել է 8 կմ խորությամբ, իսկ էպիկենտրոնը գտնվել է Ռազավի Խորասան նահանգում: 

Ներկա պահին ավերածությունների կամ տուժածների մասին տեղեկություն չի ստացվել:

 

Լրահոս

Դիտել ավելին