Կարևոր իրադարձություններ

Նիգերիայում ԻՊ-ի գրոհայինները գլխատել են 10 քրիստոնյայի

28 Դեկտեմբեր, 2019 11:42
Նիգերիայում ԻՊ-ի գրոհայինները գլխատել են 10 քրիստոնյայի

Նիգերիայում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայինները գլխատել են 10 քրիստոնյայի, որոնք գերեվարվել էին նրանց կողմից, հայտնում է Reuters գործակալությունը: 

Կաթոլիկների Սուրբ ծննդի տոնի հաջորդ օրը` դեկտեմբերի 26-ին, գրոհայինները տեսանյութ են հրապարակել  Telegram-ում իրենց լրատվական ալիքում` արաբերեն մակագրությամբ: Տեսանյութում ցուցադրվել է, թե ինչպես են սև դիմակներով տղամարդիկ գլխատում գերիներին, որոնց աչքերը փակված են եղել: Տասնմեկերորդ մարդուն գրոհայինները սպանել են կրակոցով:

ԻՊ-ի անդամներն իրենց գազանությունները բացատրել են իրենց պարագլուխ Աբու Բաքր ալ Բաղդադիի ու նրա ներկայացուցչի մահվան համար վրեժ լուծելու ցանկությամբ: 

Ավելի վաղ հրապարակված տեսանյութում գերիները խնդրել են Նիգերիայի քրիստոնեական միությանն ու նախագահ Մոհամադու Բուհարիին փրկել իրենց: Նրանք գերեվարվել էին Նիգերիայի հյուսիս-արևելյան Բորնո նահանգում:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 27-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել էր, որ Աբու Բաքր ալ Բաղդադին սպանվել է սիրիական Իդլիբում ԱՄՆ ուժերի գործողության ընթացքում:

 

Լրահոս

Դիտել ավելին