Կարևոր իրադարձություններ

Սիրիայի առաջին տիկինը ներկա է գտնվել հայկական դպրոցի վերաբացմանն ու լուսանկարվել հայ երեխաների հետ

23 Դեկտեմբեր, 2019 23:41
Սիրիայի առաջին տիկինը ներկա է գտնվել հայկական դպրոցի վերաբացմանն ու լուսանկարվել հայ երեխաների հետ

Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի կինը՝ Ասման, այցելել է մայրաքաղաք Դամասկոսի արվարձանում գտնվող հայկական դպրոց:

Ինչպես հաղորդում է Rusarminfo-ն, ռուս լրագրող և բլոգեր Աբբաս Ջուման իր Telegram-ալիքում տեղեկացրել է, որ Սիրիայի առաջին տիկինը ներկա է գտնվել ամբողջովին վերականգնված հայկական դպրոցի վերաբացմանը:

Նրա հետ հանդիպման է եկել 180 աշակերտ, որոնց թվում՝ ռազմաճակատում զոհված զինվորների երեխաներ: Տիկին Ասադը նաև լուսանկարվել է հայ սաների հետ:

Դամասակոսի հայկական դպրոցը հիմնադրվել է 1929 թվականին՝ Օսմանյան կայսրությունից գաղթած հայերի կողմից:

 

 

Լրահոս

Դիտել ավելին