Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    477
    480,5

  • EUR

    527
    535

  • RUB

    7,63
    7,83

Կարևոր իրադարձություններ

Շուրջ 90 մլն դրամի կնքված գործարքների վերաբերյալ խախտումներ «Հայաստան» հիմնադրամում. ՊՎԾ

23 Դեկտեմբեր, 2019 13:26
Շուրջ 90 մլն դրամի կնքված գործարքների վերաբերյալ խախտումներ «Հայաստան» հիմնադրամում. ՊՎԾ

ՀՀ հաշվեքննիչ պալատի կողմից 2018-2019թթ. իրականացվել է ստուգում «Հայաստան» համահայկական հիմնադրամում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների շրջանակներում կատարված ծախսերի նկատմամբ:

Հայաստանի Հանրապետության պետական վերահսկողական ծառայության կողմից Հիմնադրամում վերահսկողություն է իրականացվել բացառապես «Հաշվեքննիչ պալատի մասին» ՀՀ օրենքով ՀՀ հաշվեքննիչ պալատի լիազորություններից դուրս գտնվող և վերջինիս կողմից չստուգված հարցերի նկատմամբ: Ուսումնասիրության ընթացքում խախտումներ են հայտնաբերվել 89,942.7 հազ. դրամ արժեքով կնքված գործարքների վերաբերյալ:

Մասնավորապես, համերգների կազմակերպման ծառայություններ մատուցող ընկերության կողմից չի պատրաստվել ֆիլմ և չեն կազմակերպվել համերգներ պայմանագրով սահմանված ծավալներին համապատասխան, սակայն հիմնադրամի կողմից ծառայությունն ընդունվել է և իրականացվել է վճարում:

Ուսումնասիրության արդյունքում Հիմնադրամին և «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամին արվել են առաջարկություններ www.armeniangenocide100.org կայքի հանձնում-ընդունումն իրականացնելու և շահագործելու ուղղությամբ միջոցներ ձեռնարկելու վերաբերյալ:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին