The Verge-ի փոխանցմամբ՝ Microsoft ընկերությունը մեսենջերների շուկայում մրցակիցների ճնշման ներքո, ինչպիսիք են Facebook Messenger-ը, WeChat-ն ու WhatsApp-ը, պլանավորում է լսարանին խրախուսել Skype-ի խմբային չաթերի կիրառմամբ, ինչը պետք է իրականացվի խոսակցությանն անանուն միանալու գործառույթի ներդրմամբ։
Skype-ի օգտատերը կարող է գեներացնել հղումը, որով յուրաքանչյուր այլ օգտատեր հնարավորություն կստանա չաթ մուտք գործել մեսենջերի վեբ-տարբերակի միջոցով՝ չունենալով Skype-ի լոգին։ Դրա համար բավական կլինի միայն նշել անունը՝ խոսակցությունը սկսելու համար։ Դա հնարավորություն կտա ընդլայնել շփումների լսարանը։